Բաբկեն Պիպոյանը՝ մսի շուկայում առկա խնդիրների մասին
Մսի շուկայում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման խնդիրը լուծելի է, եթե պետական մարմնի առջև դրվեն ճիշտ առաջնահերթություններ ու մոտեցումներ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծեք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ քաղաքացիներին ուղղված հորդորը միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից միս գնելու, ինչպես նաև անհայտ ծագման միս չգնելու մասին, զարմացրել է ՀԿ նախագահին: Նրա խոսքով, հորդորել կարող են քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, իսկ պետական մարմիները պետք է ապահովեն դրանց իրականացումը:
«Չի կարելի հորդորել սպառողներին ձեռք բերել այն ապրանքը, որը չկա»,-ասաց Պիպոյանը:
Մինչ մսավաճառների հետ հանդիպելն ու խնդիրները քննարկելը, նախ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ միսը հասնում վաճառասեղանին:
«80-90 տոկոսի դեպքում միսը տեղափոխելիս պահանջներն ապահովված չեն: Ի՞նչ անի մսավաճառաը: Սա նշանակում է, մարդիկ աշխատելու հերթականությունն էլ ճիշտ չեն ընտրել կամ չգիտեն»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, բարձրացվում է սպանդանոցների հարցն այն պարագայում, երբ չկան տվյալներ, թե օրական քանի մորթ է կատարվում հանրապետությունում:
«Սա շատ լուրջ ռիսկեր է պարունակում: Եթե մենք չգիտենք, օրական քանի մորթ է կատարվում Հայաստանում, երբևէ ճշգրիտ հաշվառում չի արվել, եթե չգիտենք սպանդանոցների արտադրական հզորությունները բավականացնում են, որպեսզի ողջ մորթն իրականցվի սպանդանոցներում, նշանակում է, որ մենք գործընթացը տանում ենք դեպի կոռուպցիա: Սպանդանոցները կսկսեն թուղթ վաճառել, այնպես ինչպես տեխզննման պարագայում է: Մեքենան տեխզննում չի անցնում, բայց կտրոն ունի»-հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնեց Պիպոյանը:
ՍԱՊԾ ղեկավարի փոփոխությունը ոլորտում բարեփոխումների հույս չի ներշնչում փորձագետին: Ասում է՝ կադրային փոփոխությունները խիստ հիասթափեցնող են:
«Համակարգ անգամ խորհրդականի կարգավիճակով ներգրավում են ոչ մասնագետների: Իմ կարծիքով, մենեջերը պետք է խորհրդական բերի մասնագետին: Եթե խորհրդականն էլ մենեջեր է, իրավիճակն այսպես էլ կմնա: Մտահոգիչ է նաև, որ համակարգից քիչ-քիչ հեռանում են նաև մասնագետները»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- ՍԱՊԾ-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում
- Գումի շուկայի հարակից մսի «պասաժները» վերաբացվել են. ԳՆ-ն կոչ է անում միս չգնել այդտեղից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին