Դավիթ Թորոսյանը` Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի այսօր կայացած 9-րդ համաժողովում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարեց մեծահասակների հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Այդ պաշտոնը կրկին ստանձնեց Դավիթ Թորոսյանը, ում նախորդ տարի փոխարինել էր Կարեն Աղամալյանը:
Արթուր Գևորգյանն իր` ֆեդերացիայի նախագահ լինելուց հետո կիրառում է ռոտացիոն կարգ` մի շարք մարզիչների հնարավորություն տալով մարզել հավաքականն ու ցուցադրել իրենց կարողությունները: Լավագույնները մնում են, իսկ նրանք, ովքեր չեն արդարացնում, հեռանում են` հնարավորություն ընձեռելով մյուսներին: