Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի պրեմիերայից հետո
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունից հետո: Ֆիլմը նվիրված է Ճապոնիայում 17-րդ դարում քրիստոնյաների հալածանքներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են Վատիկանից:
Վատիկանի Առաքելական պալատում հանդիպման ընթացքում Հռոմի պապը Սկորսեզեին ասել է, որ կարդացել է ճապոնացի կաթոլիկ գրող Սյուսակո Էնդոյի վեպը, որի հիման վրա նկարահանված է ֆիլմը:
Ֆիլմի առաջին ցուցադրությանը կայացել է երեքշաբթի երեկոյան Հռոմում, ներկա են եղել ավելի քան 300 հոգևորական ճիզվիտների օրդենից: Երկրորդ ցուցադրությունը կայացել է նախօրեին Վատիկանում ավելի քիչ հանդիսականի համար: