
Հայկազ Բաղմանյանն արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը. «Ժամանակ»
Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանցից պահանջել, որ գողացվածը վերադարձնեն բանակին։
«Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե ոչ։
Դիտարկմանը, թե պահանջում են նաև իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաև իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, Բաղմանյանն արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»։