Աթամբաև. Ռուսական ռազմաբազաները պետք է դուրս գան Ղրղզստանի տարածքից
Ռուսաստանը շարունակում է մնալ Ղրղզստանի ռազմավարական դաշնակիցը, սակայն ռազմական պլանում պետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամաբ, նման հայտարարությամբ հանդեսէ եկել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Նա միանշանակ ճիշտ է գնահատել հինգ տարի առաջ երկրի տարածքից ամերիկյան զինուժի դուրս բերումը:
«Հինգ տարի է անցել, և ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր: Ղրղզստանն ապագայում էլ պետք է հենվի իր սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական ռազմաբազաներին»,-ասել է այդ երկրի ղեկավարը, ավելացնելով, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ռուսական բազաները պետք է դուրս գա Ղրղզստանի տարածքից:
Նրա խոսքով, հարցին ռուսական կողմը ըմբռնումով է մոտեցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ղրղզստանի տարածքում երկկողմ պայմանագրով ռուսական չորս ռազմական բազաներ են տեղակայված: 2009 թվականին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 49 տարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան