Պետդուման թշնամական չի համարում Ղրղզստանի նախագահի խոսքերը
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Ղրղզստանի նախագահի խոսքում թշնամական ենթատեքստ չի տեսնում:
«Ղրղզստանում նախընտրական իրավիճակն ազդում է քաղաքական գործիչների խոսքի վրա: Սակայն այս իրավիճակում ու այս խոսքում ես թշնամական ենթատեքստ չեմ տեսնում»,-ասել է նա:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Պետդումայի պատգամավորը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը Աթամբաևը ցույց է տվել ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախագահն այսօր հայտարարել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ռուսական ռազմական բազաները պետք է դուրս բերվեն իր երկրի տարածքից: