Գիտական աստիճան ստացողների թիվը նվազել է, ինչը ԲՈՀ-ի նախագահը լավ է համարում
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ուսումնասիրել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը ու եզրակացրել՝ «Թերի է»:
Օրինագծով գիտական շրջանակներում մտահոգություն առաջացրած դրույթը՝ գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգը՝ թեկնածու, դոկտոր, դարձնել մեկ աստիճան համակարգ, տիկին Արզումանյանի կարծիքով՝ «շատ սխալ է»:
«Այդ նախաձեռնությունը ոչ մի բանով չի հիմնավորվում: Եթե այսօր Ռուսաստանում եվրոպական ութ երկրներում կա երկաստիճան համակարգ, ապա ինչո՞ւ պետք է մենք հանկարծ որոշենք անցնել մեկ աստիճանի, առավել ևս երբ այսօր մեր թեկնածուների պահանջարկը շատ քիչ է: Տարեկան 35 դոկտոր է պաշտպանում և նրանք այն մարդիկ են, ովքեր զբաղվում են գիտությամբ և բերել համահարթեցնել, դա ամենամեծ սխալը կլինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Ներկայացնելով թեկնածուական և դոկտորական պաշտպանած հավակնորդների տվյալներ, Արզումանյանն ասաց, որ 2016-ին նրանց թիվը 120-ով պակասել է: Նա այդ տվյալը գոհացուցիչ է համարում և դա պայմանավորում է ԲՈՀ-ի «սկզբունքային աշխատանքով»: Նախորդ տարի 550-ն են պաշտպանողները եղել:
«Կարծում եմ՝ սկսվել է զտվելու գործընթացը: Որևէ արտաքին գործոն չկա, որ նման տվյալներ ունենք՝ ոչ ասպիրանտուրաների տեղերն են պակասեցրել, ոչ բանակ զորակոչելու մասին օրենքն է փոխվել, ոչ մի արտաքին գործոն չփոխվելով 120-ով նվազել է պաշտպանությունների քանակը», -հավելեց ԲՈՀ-ի նախագահը՝ ընդգծելով, որ պաշտպանողների առջև դրված չափանիշներն են խստացվել և մոտեցումներն էլ դարձել են ավելի օբյեկտիվ:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԲՈՀ-ի նկատմամբ ճնշումներ են լինում թեկնածուական նաև դոկտորական պաշտպանելիս և շատ հաճախ զանգերով հարցը լուծվում է, Արզումանյան արձագանքեց, ասելով, որ նման բան հիմա չի կարող լինել ու հավելեց. «Պատկերացրեք, միջամտություններ հիմա չեն լինում: Բավական խստացված ենք աշխատում և որևէ միջամտություն չի լինում»:
Ինչ վերաբերում է պաշտոնյաների կողմից թեկնածուական ու դոկտորական պաշտպանելուն, տիկին Արզումանյանն ասաց, որ եղել են մարդիկ, ովքեր անհաջողության են մատնվել պաշտպանելիս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին