ՀԲՃ. Հասմիկ Պապյանը միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին
Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Հայտնում են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից:
Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․
«Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով...պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը!»։
«Հայաստանում և արտերկրում ապրող այլ հանրահայտ գործիչներին կոչ ենք անում հետևել Հասմիկ Պապյանի օրինակին։ Բոլորը կարող են մասնակից դառնալ այս կարևոր գործընթացին՝ ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև»,-նշում են նախաձեռնության անդամները:
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Ադամյան. Կրծողների թվի աճը պայմանավորված է թռչունների թվի կտրուկ նվազեցմամբ
- «Լիդիան Ինթերնեյշնլը» Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել. Հովարդ Սթիվենսոն
- Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը
- Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում
- Գնդեվազցիների մի մասը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, մյուս մասը` կողմ. կարծիքներ
- Հեֆֆերն. Ամուլսարի ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի
- Ամուլսար. Բնապահպանական աղետ. Նայում են ու չեն տեսնում
- Ամուլսարի հանքավայրը կշահագործվի բաց եղանակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան