«Բանանցը» հանդես կգա որպես ընդունող կողմ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Առաջնության 17-րդ տուրի «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը տեղափոխվել է Երևանի «Բանանց» մարզադաշտ, «Բանանցը» հանդես կգա որպես ընդունող կողմ: Խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ «Շիրակը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացնող «Բանանցը» նախավերջին տեղում է: