Նկարները վաճառելով՝ 12-ամյա «մինի-Մոնե»-ն լճի ափին տուն է գնել ծնողների համար
Նկարիչ Կիրոն Ուիլյամսոնն ընդամենը 12 տարեկան է: Նա սովորական տղա է, սիրում է խաղալ ֆուտբոլ, քշել հեծանիվ, անցկացնել ժամանակ ընկերների հետ: Իսկ ինչո՞վ է նա տարբերվում իր հասակակիցներից: Նկարելու անհավանական տաղանդով: Թերթերը նրան անվանում են «մինի-Մոնե», և իր վերջին ցուցահանդեսում Կիրոնը վաճառել է 40 կտավ՝ ստանալով 400 հազար ֆունտ ստերլինգ:
kulturologia.ru կայքը գրում է, որ այսօր Կիրոնն արդեն միլիոնատեր է: Նրա ցուցահանդեսներին ներկա են լինում ամբողջ աշխարհից կոլեկցիոներներ:
2009-ին, երբ նա առաջին հարցազրույցն էր տվել, ընդամենը 7 տարեկան էր, ապրում էին փորքիկ բնակարանում: Արդեն 2011-ին իր նկարները վաճառելով՝ օգնել է ծնողներին ձեռք բերել նոր տուն՝ լճի մոտ:
Ժամանակի ընթացքում Կիրոնն էլ ավելի է վարպետացել, տեխնիկան փոխվել է, ակնհայտորեն, դեպի լավը: