Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան
Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է քոսի 25 դեպք, ինչը 2015 թվականի նուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային Ազգային վիճակագրական ծառայությունից:
Քոսով հիվանդացության 8 դեպքը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցվել է նաև ոջլոտության 27 դեպք, որից 22-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ:
Նշենք, որ ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է ոջլոտության 39 դեպք: