«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ընդամենը 17 տարեկան է
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տորինոյում», իր կարծիքն է հայտնել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին։
«Չեմ կարող ասել, որ զարմացած եմ, սակայն ուժեղ տպավորված եմ նրա խաղով։ 17-ամյա տղան խաղում է ամեն շաբաթ։ Նա 16 տարեկանից հիմնական կազմում է։ Դա շատ երիտասարդ տարիք է դարպասապահի համար, ով խաղում է նման բարձր մակարդակով։
Դոնարուման հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն երիտասարդությամբ, այլև խաղի որակով։ Նա տաղանդ է։ Եթե շարունակի նույն ոգով, շատ բանի կարող է հասնել։ Ինքս էլ եմ երիտասարդ տարիքում սկսել մշտական հիմունքներով խաղալ «Սիթիում»։
Միշտ լավ խաղալը բարդ է։ Դուք կարող եք ֆուտբոլի բարձր մակարդակ ցուցադրել, սակայն մեկ սխալը կարող է փոխել ամեն ինչ։ Սակայն Դոնարուման յուրահատուկ ակումբում է, որտեղ նրան սիրում են։ Նրան ողջ երկիրն է աջակցում, բացի այդ, Դոնարուման Բուֆոնից սովորելու հնարավորություն ունի»,- Հարտի խոսքերը մեջբերել է championat.com-ը։