«Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
«Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարվածը քննարկելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը: Խորհրդի նիստում պատրաստվում ենք բաց քննարկել կրթահամալիրի տնօրենների հաճախակի փոփոխման հարցը, քանի որ 2010 թվականից մինչև այսօր 5-6 տնօրեն է փոխվել կրթահամալիրում: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այս հաստատությունում ճիշտ չէ», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ կրթահամալիրի սաները մեր երկրի ապագա պաշտպաներն են, նրանց նկատմամբ շատ ավելի զգույշ և նուրբ վերաբերմունք պետք է ունենանք. «Եթե անապահով ընտանիքների երեխաներ են, պետք է այնպես անենք, որ նրանց կապն իրենց ընտանիքների հետ ավելի ուժեղանա, ոչ թե խզենք»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել
- ՄԻՊ. Իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
- «Փոքր Մհեր»-ի նախկին տնօրենը դատապարտված է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան