Այաթոլլահ Շաբեսթարի. Բաքուն պետք է կանխարգելի Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան
Բաքուն պետք է կանխարգելի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան,-իրանական «Անաջ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Թավրիզում տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Իսրայելի վարչապետի՝ առաջիկայում Ադրբեջան նախատեսված այցին, մասնավորապես ասել է. «Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Իսրայելն էլ իսլամի թշնամին է համարվում, հետևաբար Ադրբեջանի կառավարությունից ակնկալում ենք այդ մարդու մուտքը կանխելու ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել»:
Հավելենք, ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսվում է, որ Փաշազադեն Թեհրանում հանդիպում կունենա ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանական ԶԼՄ-ները Փաշազադեի՝ Իրան կատարելիք այցի վերաբերյալ դեռ տեղեկատվություն չեն հաղորդում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան