ԳՆ. Էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց: Դրանից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:Այսօր նման թվեր են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպման ժամանակ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում:
Այժմ Հայաստանում է գտվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի կողմից Հայաստանը շատ կարևորվում է. Վ. Ոսկանյան
- Իրանական ընկերությունը հրաժարվել է վարձակալել Սյունիքի արոտավայրերը. Դեսպան
- Ազատամարտիկը՝ Սյունիքի արոտավայրերն իրանցիներին վարձակալությամբ տալու մասին. Մենք վերադառնում ենք անցյալ դարի սկիզբ