Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված` այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, պոռթկումները` մինչև 20-25մ/վրկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից:
Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը Հայաստանի շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը‵ 4-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: