Հայկական ArmPhone-ը կներկայացվի Ռուսաստանում
Ազգային տնտեսությունների ձեռքբերումների ցուցահանդեսում, որն անցկացվելու է Մոսկվայում, դեկտեմբերի 3-ին, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի կենտրոնի բացմանը ցուցադրվելու է հայկական սմարթֆոնը՝ ArmPhone: Այդ մասին տեղեկանում ենք ցուցահանդեսի պաշտոնական կայքից:
«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի բացման ժամանակ ներկայացվելու է Հայաստանի ՏՏ արտադրանքը: Մասնավորապես, այստեղ առաջին անգամ Ռուսաստանում հնարավոր է ծանոթանալ հայկական սմարթֆոնին՝ ArmPhone-ին, որի վաճառքի կետերը կլինեն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բաժիններում», -ասված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսում կներկայացվի ֆլագմանյան մոդելը՝ երկու սիմ քարտերով, 35 ԳԲ և 3 ԳԲ հիշողությունով:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը
- Սկսենք մեզնից. Նախարարը ցույց տվեց իր «Armphone»-ը
- Հունիսի 6-ից վաճառքի կհանվեն առաջին հայկական սմարթֆոնները՝ «ArmPhone»-ը