Պուտինը հայտարարել է, որ Դոստոևսկու հոբելյանը պետք է նշել պետական բարձր մակարդակով
Ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկու հոբելյանական միջոցառումների կազմակերպումը պետք է անցկացնել պետական մակարդակով: Այդ մասին ՌԴ նախագահին կից մշակութային խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
«Դոստոևսկու հետ կապված միջոցառումները, անկասկած, պետք է անցկացնել պետական բարձր մակարդակով», -հայտարարել է նա՝ նկատելով, որ Դոստոևսկու մտորումները ռուսական քաղաքականության եվրասիական վեկտորի մասին շատ ակտուալ են նաև այսօր:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2021 թվականին նշվում է Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200 տարին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում