ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզիչների եռյակը
ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
Մրցանակի հավակնորդներն են Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին գլխավորող Ֆերնանդու Սանտուշը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզչի թեկնածուների ընդլայնված ցուցակում էին հայտվնել Քրիս Կոուլմանը (Ուելսի հավաքական), Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Լուիս Էնրիկեն («Բարսելոն»), Մաուրիսիո Պոկետինոն («Տոտենհեմ») և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»):
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 9-ին` Ցյուրիխում: