Գյումրու Քաղաքային մարզադաշտն ամբողջովին ձյան տակ է
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ պետք է ընդուներ «Բանանցին», սակայն առատ ձյան պատճառով Քաղաքային մարզադաշտն ամբողջովին ծածկվել է սպիտակով և այնտեղ հնարավոր չէ հանդիպում անցկացնել:
Եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված որոշում է կայացվել խաղն անցկացնել Երևանում` «Բանանցի» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը` 14.00-ին:
Հիշեցնենք, որ «Շիրակը» շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը, «Բանանցը» նախավերջին տեղում է: