Պիոլի. «Մեսսին «Ինտերո՞ւմ», երազելը հաճելի է, բայց վնասակար»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իրատես է: Այն հարցին, թե հնարավո՞ր է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մարզական կարիերան շարունակի իտալական թիմում, մարզիչը չի ցանկացել ճախրել երկնքում և ռեալ պատասխան է տվել: Այս մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
«Մեսսին «Ինտերո՞ւմ», երազելը հաճելի է, բայց վնասակար: Մենք ժամանակ չունենք անիմաստ երազանքների հետևից ընկնելու համար, քանի որ գերադասում ենք ապրել ներկայով»,- ասել է Պիոլին:
Հիշեցնենք, որ A սերիայում «Ինտերի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում` առաջատար «Յուվենթուսից» հետ մնալով 12 միավորով: Պիոլին գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է նոյեմբերի 8-ից: