Ճարտարապետ. Գաղտնիք չէ, որ այսօր լիցենզավորման գործընթացը կոռումպացված է
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը կողմ է Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն ստեղծելուն, որը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող և այլ գործառույթներ:
Նշենք, որ նախօրեին կառավարությունը հաստատել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նման կառույցի ստեղծումը:
«Տարիներ առաջ երբ նոր էին մշակում, ծանոթացել եմ և իմ դիտարկումները ուղարկել նախաձեռնող խմբին, բայց հետո հետադարձ կապ չի եղել:
Արտոնագրությունը պետք է փոխվի, լիցենզիաները ստանալու կարգը պետք է փոխել, և կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ճարտարապետները նորից կարողանան լիցենզիա ստանալ անհատական, ոչ թե միայն ընկերությունները, ինչպես հիմա է:
Գաղտնիք չէ, որ այսօր լիցենզավորման գործընթացը կոռումպացված է և բյուրոկրատական, սակայն իրական պատասխանատվություն կամ մասնագիտական պատրաստավածությունը հաշվի չի առնվում: Էթիկայի հարցն էլ է կարևոր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Կարապետյանը:
Ճարտարապես Անահիտ Սամսոնյանը թեև դրական է գնահատում որոշում, բայց թերահավատորեն է մոտենում այս կառավարության կայացրած որոշումներին:
«Ինչպես եղել է մինչև հիմա, այդպես էլ շարունակվելու է: Հիմա էլ կան լիքը բաներ, որոնք օրենքով արգելվում է, բայց օրենքը չի գործում բոլորի համար: Արտոնագրումը շատ կարևոր է ճարտարապետի համար, բայց եթե օրենքը գործի հավասար բոլորի համար: Պարտադիր է, որ բոլոր նախագծերը վերահսկվեն, ճիշտ իրականացվեն»,- նշեց երիտասարդ ճարտարապետը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պետք է ունենան ճարտարապետների ռեեստր:
«Արտոնագիրը տրվելու է պալատի կողմից: Մենք ասում ենք, որ ճարտարապետական գործունեություն կարող է անել և լիցենզիա ստանալ միայն ճարտարապետական կրթություն ստացած և աշխատած մարդը, իսկ հիմա լիցենզիա կարող է ստանալ իր կազմի մեջ մեկ-երկու ճարտարապետ ընդգրկելով՝ բոլորովին այլ մասնագիտության տեր մարդ: Ճարտարապետը պետք է հսկի շինարարության ողջ ընթացը, ինքը պետք է ողջ գործունեության տերը լինի: Խստացվում են պայմանները, ըստ որի՝ նախագծողը, հաշվի առնելով, որ պատասխանատու է ամեն ինչի համար, չի կարող որևէ քաղաքաշինական նորմերից դուրս, ֆինանսավորողի կողմից թելադրվող պայմանների հլու կատարողը լինել»,- ասաց Մ. Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ
- Անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել. Մ. Մինասյան
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- «Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Ճարտարապետների միջազգային օրն է
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան