Վլադիմիր Հակոբյանը մասնակցում է Դուբայում անցկացվող արագ շախմատի մրցաշարի
Նոյեմբերի 30-ին Դուբայում մեկնարկել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում են 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցում է նաև Վլադիմիր Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։
ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարում տեղի են ունեցել նախատեսված 9 տուրից 6-ը, որի արդյունքում Վլադիմիր Հակոբյանը և Վիկտոր Մոսկալենկոն վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ 3 խաղափուլերը: