«Ռոստելեկոմի» ղեկավարությանն աշխատակիցներից պահանջել է ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ գրել.«Փաստ»
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկի՝ Ռոստելեկոմի աշխատակիցները կանգնած են «հանրապետականացման» վտանգի առաջ: «Փաստ»-ի աղբյուրները տեղեկացրել են են, որ երկու օր առաջ ընկերության բոլոր աշխատակիցները ներքին ցանցով ստացել են էլեկտրոնային նամակներ, որոնց կցված է եղել նաև Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հայտի ձևը։ Նամակն անակնկալ է եղել Ռոստելեկոմի աշխատակիցների համար։
«Խնդիրը սրվել է նաև այն պատճառով, որ ընկերության մենեջերները հորդորում են իրենց ենթականերին չմերժել ղեկավարության պահանջը և անպայման դառնալ ՀՀԿ անդամ։ Փաստորեն այս ընկերության աշխատակիցների հանրապետականացման արագությունը կգերազանցի իրենց տրամադրած ինտերնետի արագությանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա