Beeline-ի աջակցությամբ Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվել են վարպետության դասեր
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար այսօր անցկացվել են վարպետության դասեր:
Beeline Հայաստան ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ վարպետության դասերը վարել են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը: Դպրոցը նաև նվեր է ստացել հիմնադրամի միջոցներով ձեռքբերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի է ունեցել Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության հետ համատեղ:
«Beeline-ի բարեգործական ծրագրերում հիմնական ուշադրությունն ուղղված է երիտասարդությանը, և Դասական երաժաշտության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես աճող սերնդի ուղղությամբ ներդրման երկարաժամկետ ծրագիր: Մենք միասին աշխատում ենք տաղանդի զարգացման և շնորհալի պատանիների դաստիարակման ուղղությամբ, որոնք կկարողանան արժանի կերպով շարունակել հայ դասական երաժշտության փառավոր ավանդույթները:», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Խաչատուրյանի անվան Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը նշել է. «Մեր հիմնադրամն արդեն ունի պատկառելի պատմություն և որոշակի հաջողություններ: Հույս ունենք, որ մեր գործունեության շնորհիվ տաղանդավոր երիտասարդները ամբողջ երկրով մեկ կկարողանան գտնել արվեստում իրենց ուղին և ամրապնդել իրենց շնորհը: Իհարկե, անկասկած, այս ամենը հնարավոր է դառնում բացառապես ի շնորհիվ Beelien-ի աջակցության՝ ընկերության, որը մեզ հետ է արդեն հինգ տարի:»:
Խաչատուրյանի անվան Տրիոն հիմնադրվել է 1999 թվականին: Տրիոյի երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Լատվիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: 2006թ.-ից սկսած Տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, և Կարեն Քոչարյան՝ վիոլոնչել:
«Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը» հիմնադրվել է 2010թ.՝ Խաչատուրյանի անվան Տրիոյի երաժիշտների կողմից: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղվածությունը դասական երաժշտության ոլորտում կրթական և բարեգործական ծրագրերի իրականացումն է: Beeline ընկերությունը հիմնադրամի հովանավորն է 2011 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում