Պետական քննությունները լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, պետք է այդ համակարգից ձերբազատվել. նախարար
«Մենք դիմել ենք և խնդրել բուհերի ռեկտորներին վարձավճարները հնարավորինս պահել այն ձևաչափով` ինչ որ մեր երկրի սոցիալական վիճակն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք բուհերի վարձավճարները հաջորդ տարի ավելանալու միտում ունեն:
Նախարարի խոսքով՝ քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում որևէ երեխայի առաջադիմության պատճառով հեռացնել. «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Մեկ այլ կարևոր սկզբունք կա` պիտի հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա` ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա: Քննությունների վերահանձնումն մեր կրթության որակի վրա է շատ ուժեղ հարվածող ձևաչափերից մեկն է: Աստիճանաբար մեր քաղաքականությունը պետք է գնա նրան, որ սահմանափակեն վերահանձնումները, ինչպես խորհրդային միության ժամանակ, երբ վերահանձնումը մեկ, ծայարհեղ դեպքում երկրորդից ավելի չէր թույլատրվում»:
Ինչ վերաբերում է պետական քննությունների ձևաչափին՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ այդ քննությունները լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում. «Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում պետական քննությունները վերացնենք: Եթե կրեդիտային համակարգ է աշխատում և դրանով տվյալ ուղղությամբ արդեն ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, նա պետք է ավարտական քննությունը հանձնի թեզի, դիպլոմայինի ձևաչափի մեջ»:
Նախարարի դիտարկմաբ՝ ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա և այդ համակարգը սարքել այնպես, ինչպես ընդունված է աշխարհում. «Ինչու չորս տարի սովորած նույն առարկան մի հատ էլ գնան պետական քննություն տան, ի՞նչ է դա տալու: Այս տարի պետական քննությունից 250 հոգի անվաբարար էին ստացել: Սա նշանակում է, որ նրանք այդ կամ տարիների ընթացքում չեն սովորել, կամ այդ տարիների կուրսն է անորակ եղել, կամ էլ քննությունը ոչ օբյեկտիվ: Կփորձենք այս տարի այդ պետական քննության մոդելից ձերբազատվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան