Թրամփ. ԱՄՆ-ն չի ձգտի այլ երկրներում տապալել ռեժիմներ և կառավարություններ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի փորձի վարել այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է այլ երկրներում քաղաքական ռեժիմների տապալմանը: Փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ըստ վերջին հաշվարկների, մենք Մերձավոր Արևելքում ծախսել ենք շուրջ 6 տրիլիոն դոլար: Իսկ Մերձավոր Արևելքն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան երբևէ: Մեր նպատակն է կայունությունը, այլ ոչ թե քաոսը, որովհետև մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը», -հայտարարել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գոծընկերության կգնա ցանկացած երկրի հետ, որը կօգնի ԻՊ-ի և ծայրահեղական իսլամական ահաբեկչության ոչնչացման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան