Խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսում է «ինքնանպատակ» թափանցիկության մասին
Այս պահի դրությամբ և ԼՂՀ, և ՀՀ սահմանգոտու ողջ երկայնքով իրավիճակը համեմետաբար հանգիստ է: Չկա որևէ լարվածություն: Այս մասին այսօր Տավուշում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը:
Նրա խոսքերով, գիշերային ժամերին գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, իհարկե շատ քիչ քանակությամբ: Նա համարում է, որ դրանք ինչ-որ առումով նորմայի մեջ են և որևէ լարվածություն չեն նշանակում:
«Լինում են գրեթե միշտ: Դրանց մասին երբեմն հայտնում ենք, եթե անհրաժեշտություն կա, երբեմն` ոչ, քանի որ շատ դեպքերում դրանք անթիրախ, անկանոն կրակոցներ են: Ընդհանուր առմամբ այս պահին, իրավիճակը հանգիստ է, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, հետևում են հակառակորդին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԼՂՀ Մարտունու շրջանում առկա իրավիճակին, նախարարության խոսնակը նշեց, որ ԼՂ Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ հակառակորդի կողմից եղել են կրակոցներ, այդ թվում նաև ոչ սովորական հրաձգային զենքերից:
«Սակայն դա լարվածության բարձր աստիճան չէ, և պետք չէ սրանք իրար հետ խառնել: Եթե ոմանց համար մեկ կրակոցը լուրջ լարում է, ապա մենք վաղուց ընտելացել ենք դրան և բազմիցս մեկնաբանել ենք: Մեկ-երկու կրակոց անգամ ոչ հրաձգային զենքներով լարում չի նշանակում, իսկ ՊԲ-ն, եթե լարման մասին խոսք է լինում, համապատասխան ներկայացնում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախորդ օրերին վիրավորված երկու զինծառայողներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, եթե ՊԲ-ն ահնրաժեշտություն չի գտել այդ մասին հայտնելու, ուրեմն դրա անհրաժեշտությունը չի եղել, և պետք չէ փորձել ինքնանպատակ սարքել ինչ-որ բան հայտնելը:
«Ինչ-որ բան հայտնելը ինքնանպատակ չէ, հատկապես վիրավորների հարցը, քանի որ կա խնդիր, կա մարտական իրավիճակ: Առնվազն վերջին տարիներին համոզվել եք, որ այդ ցավոտ հարցերը, որոնք հանրության համար շատ կարևոր են և համաշխարհային պրակտիկայում ընդունելի նորմեր են, չեն թաքցվում: Իսկ եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մեկ օր կամ մի երկու ժամ, կամ այս պահի դրությամբ, ուրեմն բխում է ծառայության անվտանգությունից և միգուցե նաև նրանց զինակից ընկերների անվտանգությունից»,-ասաց նա:
Նկատենք՝ այնուամենայնիվ, երկու վիրավորը ազգ-բանակ համակարգում ցավոտ հարց պիտի համարել, և ճիշտ կլինի ՊՆ մամուլի խոսնակը արագ շտկի իր սխալները, ոչ թե «սովորեցնի»:
Հիշեցնենք՝ երբ սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում արդեն բավականաչափ խոսվել էր վիրավոր ունենալու մասին, երեկ երեկոյան միայն Հովհաննիսյանը դադարեց հերքել այդ փաստը և կոչ է արեց «զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»:
Նման աշխատելաոճը, իհարկե, գնահատվում է որպես ետընթաց խոսնակ-լրատվամիջոցներ համագործակցության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՊՆ. Գիշերը առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում
- Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Ասատուրյան
- Իրադրությունն առաջնագծում
- Յարըմջայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա