Գարետ Բեյլը կարող է 25 խաղ բաց թողնել
Օրերս Լոնդոնի Էդուարդ 7-րդ արքայի հիվանդանոցում Գարետ Բեյլը երեքշաբթի աջ ոտքի վիրահատությունից հետո բժշկական առաջին ստուգումն է անցել։ Մոտակա օրերին ուելսցին կսկսի վերականգնման գործընթացը, սակայն խաղադաշտ կարող է վերադառնալ միայն հաջորդ տարվա ապրիլին։
Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Հարձակվողը կարող է նվազագույնը 25 խաղ բաց թողնել, որոնց թվում են վաղվա Կլասիկոն, Լա լիգայի 14 տուրի խաղերը, աշխարհի ակումբային առաջնությունը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ու Արքայական գավաթի խաղարկության հանդիպումները։
Ավելացնենք, որ Բեյլը վնասվածքն ստացել էր «Սպորտինգի» հոտ նոյեմբերի 22-ին կայացած խաղում։