Գերմանիան լրացուցիչ օգնություն կտա Հալեպին
Գերմանիան մտադիր է հավելյալ 50 միլիոն եվրո տրամադրել Սիրիայի Հալեպ քաղաքին՝ որպես հումանիտար օգնություն։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ին։
«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լիբանան կատարած այցի ընթացքում փախստականների հարցով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիացիների դրությունը, որոնք պատերազմից փրկություն են գտնում Լիբանանում։
Շտայմայերը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել հումանիտար դադարներ սահմանել՝ պաշարված շրջաններ օգնություն հասցնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան