Իռլանդական խորհրդարանը օրինականացրել է կանաբիսը՝ բուժական նպատակներով
Իռլանդական խորհրդարանի ստորին պալատը ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս օգտագործել կաննաբիս (կանեփ, հաշիշ, մարիխուանա) բուժական նպատակներով: Այդ մասին վկայակոչելով «The Independent»-ին տեղեկացնում է Lenta.ru-ն: Օրինագիծն ընդունվել է առանց քվեարկության, և կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, թե չի խոչընդոտի օրենքի անցկացմանը:
Այժմ օրինագիծը պետք է քննարկի պրոֆիլային հանձնաժողովը, որը պետք է եզրակացություն պատրաստի կանեփի բուժական հատկությունների մասին:
Երբ օրինագիծը ստորագրի երկրի նախագահը, բժիշկները կարող են նշանակել կանաբիս իրենց այն հիվանդներին, ովքեր ունեն քաղցկեղ, սկլերոզ և այլ խրոնիկ հիվանդություններ:
Ըստ աղբյուրի, կանեփը օրինական հիմքով և բուժական նպատակով օգտագործում են եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսին են Խորվաթիան, Չեխիան, Գերմանիան, Իտալիան, Մակեդոնիան, Հոլանդիան, Լեհաստանը: