ԼՂՀ ՊՆ. Գիշերը առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում թ, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:
Միաժամանակ ՊԲ-ն երքում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած §դաժան մարտերի ընթացքում¦ հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր՝ «ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն»:
ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, թե՝ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա