Լարված իրավիճակ դատարանում` զինված խմբի գործով դատավարությունից առաջ
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին լարված իրավիճակ է. դատական կարգադրիչները թույլ չեն տալիս լրագրողներին մտնել դատական նիստերի դահլիճ։
Դատական կարգադրիչ Արթուր Փիլոսյանը թույլ չի տալիս շուրջ 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներին մտնել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա։
Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից փոխանցում են, որ դատարանի դահլիճում տեղ չկա և հաջորդ նիստին կստեղծեն պայմաններ՝ լուսաբանման համար։
Նկատենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ էր հայտնի նիստի օրը և կարելի էր մինչ այդ ստեղծել պայմաններ լրագրողների աշխատանքը քաղաքակիրթ պայմաններում կազմակերպելուհամար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան