Լենինի դիմումը ներկայացված է լինելու Լոնդոնում ռուսական հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսում
Լոնդոնի Բրիտանական գրադարանում հաջորդ տարի բացվելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրադարանի տնօրենն ասել է, որ իրենք ցանկանում են ցուցահանդեսի միջոցով պատմել սովորական ռուսների կյանքի մասին, ովքեր վերապրել են անհավանական իրադարձություններ. «Ցուցահանդեսը նաև պատմում է հեղափոխական շարժման և հետագա քաղաքական և սոցիալական մեծ փոփոխությունների մասին»:
Ցուցահանդեսում ներկայացված է լինելու Վլադիմիր Լենինի հայտարարությունը, որտեղ խնդրում է թույլ տալ իրեն այցելել Բրիտանական գրադարան: Դիմումը թվագրված է 1902 թվականով: Գրադարանի տնօրենն ասել է, որ դրանից հետո Լենինն ամեն անգամ, երբ այցելել է Լոնդոն, անպայման գնացել է Բրիտանական գրադարան, բարձր է գնահատել գրադարանն ու լավ է արտահայտվել դրա մասին: Գրադարանի համակարգողն ասել է, որ Լենինն ընթերցողի տոմսը, ով Լոնդոնում ապրել է Ռիխտեր կեղծանունով, միանգամից չի ստացել:
Ցուցահանդեսում ներկայացված են լիելու պաստառներ, զինատեսակներ, լուսանկարներ և այլ իրեր, որոնք ոչ միայն հենց գրադարանի հավաքածուից են, այլ նաև այլ ինստիտուտներից և մասնավոր հավաքածուներից են հավաքել:
«Ռուսական հեղափոխություն. հույս, ողբերգություն, առասպելներ» ցուցահանդեսը գործելու է 2017 թվականի ապրիլի 28-ից օգստոսի 29-ը: