Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման գործում. ԿԲ
Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusionե (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող:
ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել այն երկրներին և կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում:
Հայաստանը 2016 թ. առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի
բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման, ինչպես նաև «Իմ Ֆինանսների ամիսե ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար:
Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին:
ԿԲ-ից նշում են, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը: Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է Ֆինանսական կրթում ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիսե տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն ապահովել է նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:
Ընդհանուր առմամբ, 2016 թ. ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70000 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն:
Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International) ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով կրթել է շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ գործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթե (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, ակտիվ գործակցում է վերջինիս հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները