Ձևավորվելու է ինքնուրույն բուհական համակարգ
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն, առանձնացվում է գիտական համակարգի երկու աստիճան՝ գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ գիտությունների թեկնածուն հավասարացվում է մասնագիտության դոկտորին և PhD աստիճանին. «Երկրորդ աստիճանը կոչվում է գիտության դոկտոր, ում համար աշխարհում բոլորովին այլ չափանիշներ են՝ վաստակը, ցիտվածությունը.ինքը լինում է ոչ թե մանսագիտության դոկտոր, այլ՝ տվյալ գիտության դոկտոր»:
Նախարարը շեշտեց, այն շահարկումները, թե «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքում լինելու է մեկ աստիճան գիտական համակարգ, իրականությանը չի համապատասխանում:
Նոր օրենքի նախագծի համաձայն ձևավորվելու է նաև ինքնուրույն բուհական համակարգ. «Փորձել ենք հնարավորինս նվազեցնել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Բուհերում ներմուծվելու է երկու հիմնական հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորն է լինելու, և գիտխորհուրդը: Գիտխորհրդի դերակատարությունը մեծացրել ենք, այսինքն՝ իրենք պետք է կարողանան պատասխան տալ ամբողջ ակադեմիական որակի համար, իսկ ռեկտորի ֆունկցիան լինելու է ընդամենը կառավարման համակարգը»:
Լրագրողների հարցին, թե մտավախություն չկա արդյոք, որ պատահական մարդկանց մոտ ռեկտոր դառնալու ցանկություն կառաջանա, նա պատասխանեց. «Նոր օրենքի նախագծի համաձայն, ռեկտորն է պատասխանատու ֆինանսական և կազմակերպչական խնդիրների համար, ուստի թող բուհը որոշի՝ ում է ընտրում որպես ռեկտոր»:
Հանդիպմանը ընթացքում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաների՝ բուհերի կառավարման խորհրդի անդամ լինելուց. «Նրանք այլևս իրավունք չեն ունենա լինելու բուհերի կառավարման խորհրդի անդամ: «ա մենք ամրագրել ենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքում: Այդ կերպ պետք է փորձենք բուհն ազատել քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: Կուսակցականացումը լավ բան է, քանի որ երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական գործունեություն պետք է ծավալել բուհերի ներսում:
Լ. Մկրտչյանը պարզաբանեց՝ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել. «Սա չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում»:
Հարակից հրապարակումներ`
- Դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա. Լ. Մկրտչյան
- «Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
- Պետական քննությունները լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, պետք է այդ համակարգից ձերբազատվել. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները