Հայաստանում գերմաներեն լեզվի զարգացման խնդիրները քննարկման առարկա են դարձել Գերմանիայում
Կրթության ոլորտում գերմանական ներկայությունը գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մեր նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում օտար լեզուների դասավանդման և զարգացման հայեցակարգի մշակման գործընթացը և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր և ողջունելի է Գերմանիայի դեսպանատան կողմից Հայաստանի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդրի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի կրթական հաստատություններում գերմաներեն լեզվի դասավանդման զարգացման վերաբերյալ:
Դեսպան Քիսլերը տեղեկացրել է, որ Հայաստանում գերմաներեն լեզվի դասավանդման և զարգացման խնդիրները քննարկման առարկա են դարձել նաև Գերմանիայում և որոշում է կայացվել համախմբել Հայաստանում գործող կրթամշակութային ծրագրերի և կառույցների ջանքերը այդ նպատակի իրականացման համար: Դեսպանն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գերմաներեն լեզվի դասավանդման հիմնախնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկներ:
Նախարար Լ. Մկրտչյանը ողջունել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը` համոզմունք հայտնելով, որ այն ոչ միայն կնպաստի գերմաներեն լեզվի դասավանդման զարգացմանը, այլ նաև շոշափելի արդյունքներ կգրանցի կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև գիտության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների առավել ակտիվացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները