«Թուրքական հոսք»-ի համաձայնագրին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել
Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման ռուս-թուրքական համաձայնագրին: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, փաստաթղթի վավերացմանը կողմ է քվեարկել 210 պատգամավոր, 7-ը դեմ են քվեարկել, վեցը` ձեռնպահ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համաձայնագրի ստորագրումից հետո, այն կհրապարակվի Resmi gazette պաշտոնաթերթում, դրանից հետո այն ուժի մեջ կմտնի:
Աղբյուրը հիշեցնում է, որ գազամուղի կառուցման համար «Գազպրոմ» ընկերությունը վճարելու է 40 մլրդ ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան