Հակոբ Համբարձումյան. «Ինձ համար մեծ պատիվ է առաջին թիմում խաղալը»
19-ամյա Հակոբ Համբարձումյանը, ով Հայաստանի ընթացիկ առաջնությունում արդեն 7 ամբողջական հանդիպում է անցկացրել «Բանանցի» կազմում, ակումբի պաշտոնական կայքին տված իր առաջին հարցազրույցում պատմել է ֆուտբոլային ճանապարհի և երազանքների մասին: Հակոբը «Բանանցի» նախկին ավագ, այժմ մակեդոնական «Վարդարում» հանդես եկող Հովհաննես Համբարձումյանի կրտսեր եղբայրն է:
«Մանկուց ինձ համար երազանք է եղել առաջին թիմում խաղալը: Սկզբում ես «Բանանցի» երկրպագու էի, քանի որ գրեթե միշտ գալիս էի եղբորս թիմին երկրպագելու: Հիմա ինձ համար մեծ պատիվ է առաջին թիմում խաղալը, քանի որ «Բանանցն» ինձ համար երկրորդ տունն է:
Ծնողներս են ինձ բերել ֆուտբոլի, երբ եղբայրս արդեն այստեղ մարզվում էր: Պատմում են, որ փոքր ժամանակ նա այնքան էլ ուժեղ չի եղել, սակայն իր նվիրվածությունն ու աշխատասիրությունն ինձ համար օրինակ դարձավ, որ շարունակեմ նույն ուղին և ինչ-որ չափով արդեն ստացվում է»,- պատմել է Համբարձումյան-կրտսերը:
Խոսելով ուժեղ և թույլ կողմերի մասին` Հակոբ Համբարձումյանը նշել է, որ աշխատելու տեղ միշտ էլ կա և աշխատասիրության շնորհիվ կարելի է շատ բաների հասնել: