Պարգևներ են հանձնվել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին:
Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունn անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են.
խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝
1. Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ)
2. Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
3. Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
4. Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
5. Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ)
խուլերի ձյուդո մարզաձևից՝
6. Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
խուլերի շախմատ մարզաձևից՝
7. Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
8. Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ
9. Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ)
10. Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ)
Կույրերի շախմատ մարզաձևից՝
11. Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն)
Բազկամարտ մարզաձևից՝
12. Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան