Չինացի երրորդ դերասանն իր ձեռքի հետքն է թողել Հոլիվուդի «Փառքի պուրակում»
Հոլիվուդում Գրաումանի Չինական թատրոնի դիմաց գտնվող «Փառքի ծառուղում» չինացի դերասան, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ Դոննի Յենը թողել է իր ձեռքի հետքը: Doramakun.ru կայքի հաղորդմամբ, հանդիսավոր արարողությունը կայացել է նոյեմբերի 30-ին
Դոննի Յենը չինացի երրորդ դերասանն է, ով նման կերպ թողել է իր մասին հիշողություն Հոլիվուդում:
Արարողությանը 53-ամյա դերասանը նախ շնորհակություն է հայտնել ընձեռված հնարավորության և իրեն վստահելու համար, ասել է. «Երբեմն ասիացի դերասան լինելը դժվար է: Ցավոք, երկար տարիների է ասիացի դերասանները չունեն հավասար հնարավորություններ, ինչ ամերիկացի և եվրոպացի դերասանները: Բայց, ես կարծում եմ, որ ժամանակները փոխվում են: Ես, իհարկե, ուզում եմ լինել դերասաններից մեկը, ով լավ օրինակ է ծառայում»:
Ի տարբերություն «Աստղերի ծառուղու», որը նույնպես գտնվում է Հոլիվուդում, «Փառքի պուրակում» իրենց ձեռքի հետքերն են թողնում այն դերասանները, ովքեր ընտրվում են Գրաուման թատրոնի տերերի կողմից: «Փառքի պուրակում» կան նաև Չարլի Չապլինի, Ջեք Նիքոլսոնի, Մերլին Մոնրոյի, Ջոն Դեփի և այլ հայտնի հոլիվուդյան աստղերի ձեռքի և ոտքի հետքերը: