Ռոնալդինյոն և Ռիկելմեն պատրաստ են վերսկսել կարիերան և խաղալ «Շապեկոենսեում»
Բրազիլական «Շապեկոենսեն», որն ավիավթարի ժամանակ կորցրել է թիմի ֆուտբոլիստներից 19-ին և մի շարք աշխատակիցների, շարունակում է աջակցություն ստանալ աշխարհի տարբեր ծայրերից:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդինյոն և Խուան Ռոման Ռիկելմեն մտադիր են վերսկսել իրենց մարզական կարիերան և խաղալ «Շապեկոենսեի» կազմում: Աշխարհի չեմպիոնն ու Օլիմպիական չեմպիոնը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ անվճար:
Հնարավոր է, որ հաջորդ շաբաթ բրազիլական թիմը պաշտոնական մի քանի հանդիպում անցկացնի, ուստի չի բացառվում, որ ակումբի ղեկավարությունն ընդունի լեգենդար ֆուտբոլիստների առաջարկը: