Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին
Պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «T24» լրատվական կայքին, գրում է, Թունջելը նշել է, որ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա:
Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, որ դուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ և առաջին հստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնը այժմ FETÖ («Ֆեթուլլահակն ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ հայտնի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը) կոչվող կառույցն է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը 2013 թվականին տված ցուցմունքներով ողջ մեղքը բարդել էր այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:
Թուրքական «Հուրրիյեթ» թերթի ներկայացրել էր որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից, որտեղ նա նշել էր. «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեքոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան
- «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա». Ոստիկանը՝ Դինքին սպանողին
- «էրմենիհաբեր». Նոր մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից
- Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
- ԵԽԽՎ-ն կոչ է անում ամբողջությամբ հետաքննել Հրանտ Դինքի սպանության հանգամանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին