Հայտնի է դարձել Իրանում տեղի ունեցած երկու գնացքների բախման պատճառը
Իրանում տեղի ունեցած երկու գնացքների բախման մեղավորը կայարանի վերահսկիչ-օպերատորն է,- իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի գլխավոր խորհրդական Աքբար Թորքանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Աքբար Թորքանը, որը գնացքի վթարի պատճառներն ուսումնասիրող հատուկ կոմիտեի ղեկավարն է, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին զեկուցել է, որ վթարի պատճառը Շահռուդ կայարանի վերահսկիչ-օպերատորն է եղել:
Աքբար Թորքանի խոսքով՝ Թավրիզից Մաշհադ մեկնող գնացքը արգելակման խնդիր է ունեցել և 8 կմ անցնելուց հետո կարողացել է կանգնել: Այդ ժամանակ օպերատորը մասնագիտական սխալ է թույլ տվել և Սեմնանինց Մաշհադ ուղևորվող գնացքին շարժվելու թույլտվություն տվել, ինչի հետևանքով էլ տեղի է ունենում այդ միջադեպը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Իրանի Սեմնան քաղաքի մոտակայքում երկու գնացք բախվել էին միմյանց, որի հետևանքով 45 մարդ էր զոհվել:
Դեպքից հետո Իրանի երկաթգծի կազմակերպության ղեկավար Մոհսեն Փուրսեյեդ Աղային հրաժարական է տվել: