Խոսեպ Գվարդիոլա. «Կոնտեն այս պահին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպումից իր ակնկալիքներով։
«Կոնտեն այս պահին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Իտալիայում գտնվելու ժամանակ շատ բան եմ սովորել։ Նրանց համար խնդիր չէ 89 րոպե մնալ սեփական տուգանային հրապարակում և խաղալ հակագրոհների մարտավարությամբ։
Նա հիանալի աշխատանք է կատարել «Յուվենթուսում» ու ազգային հավաքականում։ Հաղթել է անընդմեջ 7 խաղում, և դա ցույց է տալիս, թե «Չելսին» որքանով է լավը։
Նրանք հենց սկզբից Պրեմիեր լիգայում հաղթողի ֆավորիտ էին, իսկ հիմա ավելի շատ են այդպիսին համարվում, քան առաջ։ Սա լավ թեսթ է մեզ համար։
Մենք ունեցել ենք 11, 12, 13 օր՝ առանց հանգստյան։ Մեզ դուր է գալիս խաղալ ֆուտբոլ, սակայն երբեմն բոլորի համար էլ հանգստանալն ավելի լավ է։ Ես կուզեի խաղացողներին հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի նրանք մտածեին այլ բաների մասին, երբ անընդմեջ շատ հանդիպումներ ունեն։
Ահա թե ինչու մենք հանգստանում էինք երկու օր ու մարզվում երեք օր՝ ոչ միայն «Չելսիի» դեմ, այլև մյուս խաղերին նախապատրաստվելու համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։