Մասիմիլիանո Ալլեգրի. «Պարտություններն ստիպում են չկրկնել սխալները»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին կարծում, է, որ չարժե լուրջ ուշադրություն դարձնել «Ջենոայից» Իտալիայի առաջնության վերջին խաղում 1։3 հաշվով կրած պարտությանը։ Առաջիկա տուրում «Յուվենթուսը» կխաղա «Ատալանտայի» հետ։
«Կան թվեր, որոնք շատ բան են նշանակում, և կան այնպիսիները, որոնք չարժե հաշվի առնել,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կիրակի մենք մեկ խաղակեսում 3 գնդակ բաց թողեցինք, ինչը նախկինում մեզ հետ չէր կատարվել։ Այնպես որ, վիճակագրությունն օրենք չէ։ Ժամանակն ամեն ինչ բաժանում է։ Մրցաշրջանի ընթացքում բոլորն են սայթաքումներ ունենում։ Չարժե պահպանել այդ բացասականը։ Բոլորն էլ կարող են սխալներ գործել։ Մենք առաջվա պես առաջատարն ենք։ Պարտություններն ուժեղ են դարձնում, որովհետև համախմբում են ու ստիպում չկրկնել սխալները»։