Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպաները կհավաքվեն Փարիզում
Արտգործնախարարը կմասնակցի Եվրոպայում կայանալիք մի շարք բարձրաստիճան համաժողովների: Հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից և մանրամասնում.
«Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին:
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին:
Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան