Շոտլանդիան առաջարկներ կհրապարակի՝ ԵՄ կազմում մնալու մասին
Առաջիկա շաբաթներին Շոտլանդիան նախատեսում է հրապարակել ԵՄ-ից Մեծ Բրտանիայի դուրս գալուց հետո ԵՄ կազմում երկրի մնալու վերաբերյալ իր պլանը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այս մասին Գլազգոյում «Կանաչների» կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Նրա խոսքով՝ Brexit-ի պարագայում հեշտ չի լինի ԵՄ-ում Շոտլանդիայի համար հատուկ պայմանների համաձայնության հասնելը, սակայն «միանգամայն կարևոր է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Շոտլանդիայի կարծիքը լսելի լինի և հարգվի»:
Նախկինում Սթերջենը հայտարարել էր. «ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կխախտի շոտլանդացիների (որոնց մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալուն դեմ) և տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչների իրավունքները, որոնք այժմ օգտվում են ԵՄ-ի տրամադրած իրավունքներից և ազատություններից»:
Հարակից հրապարակումներ`
- Շոտլանդիայում հրապարակվել է անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագիծը
- Շոտլանդիայի վարչապետը հրաժարվել է ճանաչել Brexit-ի արդյունքները
- Շոտլանդիան ԵՄ կազմում մնալու տարբերակներ կփնտրի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան