«Ինտերնետի լեզուն» չի կարող լինել մշակույթի լեզու. Պիոտրովսկի
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ «ինտերնետի լեզուն» չպետք է դառնա մշակույթի լեզու, քանի որ զանգվածային մշակույթը չպետք է կլանի հիմնարարը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՌԴ նախագահին կից մշակույթի, արվեստի, ռուսաց լեզվի խորհրդի նիստում նա նշել է, որ լեզուն՝ գլխավոր ժառանգությունն է, բայց մշակութային կառույցները մարդկանց հետ հաճախ շփվում են պետական լեզվով:
«Այսպիսի բառ կա, որը մշտապես օգտագործվում է՝ «ծառայություն», իրականում մենք ոչ թե ծառայություններ ենք մատուցում, այլ իրականացնում ենք ազգային պետական ֆունկցիա»,- ասել է Պիոտրովսկին:
Պիոտրովսկին ընդգծել է, որ մշակութային անգրագիտությունը հաճախ վերաճում է ագրեսիայի, իսկ դրան պատասխանը՝ լուսավորությունն է: