Սուրենյան. Առաջիկա գիշեր մարզերում ուժեղ բուքը կդադարի
«Առաջիկա գիշերը տաք և սառը օդային հոսանքների «ողջագուրումը» կվերջանա, և հանրապետությունում առկա ուժեղ քամիները, մարզերում ուժեղ բուքը կդադարի»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված` այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, պոռթկումները` մինչև 20-25մ/վրկ:
Դեկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Դեկտեմբերի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 4-ին, 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: